Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական Կոնվենցիայի 3-րդ և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը

Երբեմն պատահում է, որ դիմողները գանգատ են ներկայացնում սոցիալական կամ կենսաթոշակային ապահովության վճարների հարցերով, որոնք, սկզբունքորեն, կարող են սեփականություն համարվել, սակայն գանգատի հիմքում դնում են նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի առումով: Կոնվենցիոն մարմինները, այնուամենայնիվ, հազվադեպ են ընթացք տալիս նման գանգատներին:

Predojevic and v. Slovenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ակնհայտ անհիմն լինելու հիմքով անընդունելի էր համարել դիմողների գանգատն այն մասին, որ զինվորական կենսաթոշակից զրկվելու արդյունքում իրենք ենթարկվել են անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և զրկվել սեփականությունից:

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առնչությամբ ներկայացված գանգատների կապակցությամբ ևս դատարանը եզրակացրել էր, որ դիմողները չեն համապատասխանում ներպետական օրենսդրությամբ կենսաթոշակ ստանալու համար սահմանված պահանջներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել