Հուլիսի 7-ից արդեն հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին:
Այս մասին տեղեկանում ենք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից։
Դպրոցները կարող են աշակերտին տրամադրել ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ՝ միայն փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը:
Դրանից հետո աշակերտը կամ ծնողը կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև՝ ներբեռնել և տպել այն:
Դպրոցների տնօրեններնի կողմից ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն իրականացվում է երկու փուլերով՝ նախնական և հիմնական:
Ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իր Աջակցություն՝ support.emis.am կայքում տեղադրել է համապատասխան ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների համար՝ https://support.emis.am/article/873 և https://support.emis.am/article/872 հղումներով։