Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ այսօրվանից՝ հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը, արգելվում է ցորենի և գարու արտահանումը։
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Օրեր առաջ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտարարել էր, այս որոշման պատճառը երկրի պարենային անվտանգության ապահովումն է։
Ըստ նախարարի՝ կարևոր է, որ տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառվեն միայն ներքին շուկայում։