Մոսկվայի քաղաքային բիզնես կենտրոնի տարածքում գտնվող երկնաքերներից մեկի տանիքից ծուխ է բարձրացել, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ականատեսները մոտ 20 րոպե ծուխ են նկատել կառուցվող Capital Towers-ից մեկի վրա, այնուհետ այն դադարել է։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր տնօրինության ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտնել է, որ փրկարարները ստուգում են բռնկված հրդեհի մասին տեղեկատվությունը։
Capital Towers – կառուցվող բնակելի երկնաքերերը գտնվում են Москва-Сити բիզնես կենտրոնի կողքին՝ Մոսկվա գետի ափին։ Համալիրը բաղկացած է 295 մետր բարձրությամբ երեք աշտարակներից։