Գագիկ Ծառուկյանի որոշմամբ հուլիսի 1-ից ստանձնել եմ ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Հարգելի´ գործընկերներ, սիրելի´ կուսակիցներ, տեղեկացնում եմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ հուլիսի 1-ից ստանձնել եմ ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Առավել քան վստահ եմ, որ միասնաբար մենք նոր թափ ենք հաղորդելու կուսակցաշինության աշխատանքների ակտիվացմանը, հանդես ենք գալու նոր ասելիքով ու նոր անելիքներով: Ի´ գործ…»,-նշել է նա։