Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա Գայանեն հայտնաբերվել է

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հուլիսի 1-ին Արագածի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 40-ամյա Գայանե Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել