Նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը՝ Թբիլիսիում «Տուն, դեպի Եվրոպա» հանրահավաքի մասնակիցներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը՝ Թբիլիսիում «Տուն, դեպի Եվրոպա» հանրահավաքի մասնակիցներին․

«Ես ուզում եմ, որ այսօր բոլորը լսեն ինձ: Մենք ազատ մարդիկ ենք և ազատ երկրներ։ Եվ սա հավերժ է:

Ես շնորհակալ եմ Վրաստանի այն որդիներին, ովքեր մեր զինվորների հետ միասին կռվում են Ռուսաստանի դեմ։ Նրանց սխրագործությունները մեր ընդհանուր սխրանքներն են։ Նրանց վերքերը մեր վերքերն են։ Եվ մեր հաղթանակը կլինի նրանցից յուրաքանչյուրի, ձեզանից յուրաքանչյուրի հաղթանակը։

Մենք երբեք չենք հանձնվի, քանի որ Դոնբասը և Ղրիմը մեր հողերն են, ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ձեր հողերն են։ Եվ եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզում է մոռանալ դրա մասին, եթե ինչ-որ մեկն ուզում է ջնջել այն, մենք ձեզ անպայման կհիշեցնենք։ Մենք այնտեղ կլինենք։

Նախօրեին Ուկրաինան դարձել է ԵՄ անդամակցության թեկնածու։ Դուք այս ճանապարհին եք: Գործիեք։ Մենք ձեզ կօգնենք։

Ձեզ հաջողություն եմ ցանկանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել