Արևմտյան երկրներին չի կարելի վստահել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ արևմտյան երկրներին չի կարելի վստահել։

«Երբ մենք նրանց (Հունաստանին) հարցնում ենք՝ ինչու եք դուք ստեղծում այս (ամերիկյան) բազաները, նրանք պատասխանում են՝ «Ռուսաստանի դեմ»։ Իսկ ի՞նչ եք արել Ուկրաինայի համար ընդդեմ Ռուսաստանի։ Նրանց խոսքերը լի են ստերով։ Արևմուտքին չի կարելի վստահել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նրանց քաղաքականությանը»,- ասել է Էրդողանը:

Միաժամանակ նա խոստովանել է, որ Թուրքիան կարող է փոխգործակցել արևմտյան երկրների հետ գիտության և մշակույթի ոլորտներում։

«Բայց Արևմուտքի քաղաքականությանը վստահել չի կարելի։ Մինչ օրս մեզ հետ ձգձգում են ԵՄ-ում (Թուրքիայի անդամակցության հարցում)»,- հավելել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել