Որոշ տեղերում ռուսական զորքերի հարձակման վտանգ կա․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել Financial Times-ին, որում նշել է, թե ինչից է կախված պատերազմում Ուկրաինայի հաջողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։

«Ուկրաինայի հետագա հաջողությունը ռուս ագրեսորի դեմ պատերազմում և տարածքների օկուպացիայից կախված է ոչ միայն ուկրաինացի ժողովրդի միասնությունից և զինված ուժերի հզորությունից, այլև գործընկեր պետությունների կողմից մեզ մատակարարվող զենքից, քաղաքական աջակցությունից և արևմուտքի հետևողական պատժամիջոցներից։

Մեր տարածքների ապաօկուպացումը կախված է հզոր զենքերից, Արևմուտքի քաղաքական աջակցությունից և հստակ, ուժեղ պատժամիջոցների քաղաքականությունից։  Ուկրաինական բնակավայրերի օկուպացիան դանդաղում է, իսկ որոշ տեղերում ռուսական զորքերի հարձակման վտանգ կա։ Ռազմի դաշտում հաղթելու համար Ուկրաինային անհրաժեշտ է հզոր ռազմական տեխնիկա, որը չպետք է զիջի թշնամու ուժերին։ Մեծ նշանակություն ունի արևմտյան երկրների մեծ հետաքրքրությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը աջակցելու հարցում։

Արևմտյան որոշ երկրներ փորձում են միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում և միևնույն ժամանակ ուղիներ են փնտրում ռուսական կողմի հետ բիզնեսը շարունակելու համար։ Ուկրաինային պետք չեն այլընտրանքային լուծումներ։ Մեր պետությունը մեծ ուշադրություն է դարձնում ագրեսորի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը։

Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները հզոր զենք են՝ զենք առանց արյան։ Ժամանակակից տնտեսական զենք։ Ուստի, ես ուզում եմ, որ դա պարզապես չլինի «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում» արտահայտությունը։ Դրանք գործում են այն ժամանակ, երբ դրանք կոնկրետ իրականացվում են, և երբ մենք բոլորս թույլ չենք տալիս շրջանցել դրանք»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել