Վաղը՝ հունիսի 7-ին, մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
«Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է:
Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էր), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176)»,-գրել է նա:
Խաչանուշ Գրիգորյանը նշել է, որ քննության տևողությունը 3 ժամ է: Ճիշտ պատասխանները հրապարակվելու են 16. 00-ից: