Ամենաողբերգականն այն է, որ սրանք վաղը սերունդ են դաստիարակելու, սոսկալի է․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիրների մասին

Այսօր աչքովս ընկավ ՊՈՒ պատգամավոր, Քասախ համայնքը թալանող Արա Մկրտչյանի դստեր՝ Աննա Մկրտչյանի երեկվա «ելույթ», որը նվիրված էր հիմնականում ՀՀ ոստիկաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

«Անկեղծ անդրադառնալու ցանկություն բացարձակ չունեի, բայց դրա խոսույթը զզվանք առաջացրեց։ Ահա թե որն է պատճառներից մեկը, որ մոտ 2 ամիս է, ինչ 2 ընդդիմադիր ուժերն՝ իրենց «ուժեղ» առաջնորդներով հանդերձ, չեն կարողանում ոտքի հանել 4000-ից ավելի մարդու, ամենայն հարգանքով այդ 4000 քաղաքացիների նկատմամբ…

Ես, որպես ՀՀ քաղաքացի, ոչ որպես պատգամավոր, այդ աղջկա բառապաշարի պատճառով միայն, չէի ուզենա անգամ մեկ անգամ անցնել Ֆրանսիայի հրապարակի կողքով, ինչքան էլ ընդդիմադիր հայացքներ ունենայի… ու այսօր այդ աննաներն են խոսում հայկականությունից, պետականությունից… ախր դուք մենակ ձեր խոսույթով ապացուցում եք, որ էնքան հեռու եք այդ ամենից, ուր մնաց ձեր կատարած քայլերով…ամենաողբերգականն այն է, որ սրանք վաղը սերունդ են դաստիարակելու, սոսկալի է»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել