Բախում ոստիկանների և ցուցարարների միջև. Կառավարական առանձնատան մոտ լարված իրավիճակ է

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը դիմելով Կառավարական առանձնատան դիմաց հավաքված ոստիկաններին կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվեն Ազգային ժողովի շենք, որից հետո քաշքշուք և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։

Ավելի վաղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել