Մի քանի պատգամավորով ներխուժել են ԱԳՆ շենք, մանր խուլիգանություններով փորձում են հունից հանել դիվանագետներին․ Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ ընդդիմադիրների գործողություններին։

«Ուզում եմ դիմել ՀՀ քաղաքացիներին։ Սիրելի քաղաքացիներ, այսօր այս քառօրյայում ՀՀ Ազգային ժողովը քննարկում է մոտ 22 նախագիծ։ Դրանց թվում են այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի նախագծերը, ԿԲ տարեկան զեկույցը, շահումով խաղերի հետ կապված նախագիծը, որով արգելվելու է այսուհետ կանխիկ գումարով շահումով խաղերին մասնակցելը։ Իսկ այս ընթացքում, սիրելի քաղաքացիներ, դահլիճի աջ թևի աթոռները դատարկ թողած ընդդիմադիրները, որոնց դուք ձեր եկամուտներից, ձեր վճարած հարկերից տալիս եք աշխատավարձ, զբաղված են մանր խուլիգանությամբ»,-նշել է նա։

Ալեքսանյանի խոսքով՝ մի քանի պատգամավորներ ներխուժել են Արտաքին գործերի նախարարության շենք և այնտեղ մանր խուլիգանություններով փորձում են հունից հանել այն դիվանագետներին։

«Նրանք օրեր շարունակ, գիշեր ու զօր աշխատում են, որպեսզի Հայաստանի, Արցախի ու տարածաշրջանի համար ապահովեն կայունություն։ Ստիպում են այդ մարդկանց տեսախցիկների առաջ անել արտահայտություններ, որոնց գուցեև այդ կայունության վերացման, դրա տատանման ու էսկալացիայի պատճառ դառնան։ Ի՞նչ են ուզում էս մարդիկ, ո՞ւմ շահերն են նրանք սպասարկում և ինչո՞ւ են սպասարկում այլոց շահերը, եթե նրանց աշխատավարձը վճարում եք դուք»,- ասել է Վահագն Ալեքսանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել