Նշենք, որ դատախազության մարմիններն իրավունք ունեն ուսումնասիրելու քրեական գործերով դտարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների և գույքի բռնագրավումներով կատարողական վարույթների վերաբերյալ գործերը, իսկ որպես կողմ՝ ծանոթանալու միայն իրենց հայցերով կատարողական վարույթներին:
Դատախազությունն իրավունք ունի վերացնելու քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների և գույքի բռնագրավումներով կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը այն կայացնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե որոշումը կայացնելիս թույլ են տրվել օրենքով սահմանված ընթացակարգային խախտումներ:
Հարկադիր կատարողն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին դատախազի որոշումը այն կայացվելու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում: