Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Երևան քաղաքում՝ մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-ին գիշերը և երեկոյան, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Հանրապետության տարածքում` մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-ին գիշերը և երեկոյան, 5-8-ին, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել