Եկեք բոլորս հասկանանք իրավիճակի լրջությունը, մեր ազգի պարիսպը արդեն խաչքարերով է կառուցված, այդ սրբությունները մենք պետք է կարողանանք պահպանել։ Այս մասին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ԵԿՄ բաժանմունքներում ելույթ ունենալիս ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Նորից ու նորից ասում եմ, թողեք ամեն ինչ, զբաղվեք այսօրվա իրավիճակով, նրանով, ինչ կատարվում է երկրում։ Հազարավոր թագավորներ, նախագահներ են եկել, գնացել, հողն է մնայուն։ Մենք մնացել ենք մեր դիրքերում՝ Կարմրավանից մինչև Մեղրի, մոտ 6-7 ամիս մնացել ենք դիրքերում և հիմա էլ ենք այստեղ։ Մենք միշտ պատրաստ ենք առաջին իսկ հրամանի դեպքում, ՊՆ-ի հետ համագործակցված անել մեր գործողությունները»,- ասաց Միքայելյանը։
Տեսանյութը՝ այստեղ։