Մենք տուն չենք գնալու․ Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանության բացարձակ ապօրինի գործողությունների արդյունքում բերման ենթարկվեցին մեր պայքարի մի շարք ընկերներ:

Շատ արագ սպասում ենք նրանց մեզ նորից միանալուն:

Մեր պայքարը անկասելի է

Մենք տուն չենք գնալու

Արի՛ Ազատության հրապարակ»,-նշել է նա։

Ավելի վաղ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ քայլելով գնում են ազատության հրապարակ, 10-15 րոպե սպասում են, իրենց վրանները բերում են, տեղադրում են ու շարունակում են իրենց անժամկետ ակցիան։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալել է Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Ազատության հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ են հավաքվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել