Քամու պատճառով ԱԳՆ-ում հակահրդեհային համակարգն է միացել. Վահան Հունանյան

Արտաքին գործերի նախարարությունում այսօր՝ ապրիլի 12-ին, հակահրդեհային համակարգն է միացել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Նշենք, որ մամուլում լուրեր էր շրջանառվում ԱԳՆ-ում տագնապ հայտարարելու մասին, սակայն Հունանյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:

«Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում»,- նշել էին նախարարութունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել