Ա. Ս.-ն 2022 թվականի հունվարի 1-ին՝ իր տան հյուրասենյակում, ուզել է կնոջ՝ Կ. Ն.-ի, բջջային հեռախոսը․ կինը չի տվել հեռախոսը, ինչի արդյունքում վիճաբանություն է սկսվել։ Տղամարդը ծեծել է կնոջը, ապտակել նրան, 4-5 անգամ ձեռքի բռունցքով հարվածել գլխին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նշված վիճաբանության ժամանակ Կ. Ն.-ն ևս հարվածներ է հասցրել ամուսնուն: Վերջինս մետաղյա ձողով հարվածել է ամուսնու՝ Ա. Ս.-ի գլխին, ձախ կողքին, ձախ թևին, որի արդյունքում վերջինս ստացել է թեթև վնասվածքներ:
Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի մարտի 31-ին և մակագրվել է Մասիսի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին:
Ա. Ս.-ին և Կ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: