Տիգրան Սարգսյանը ցավակցել է Դմիտրի Մեդվեդևին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին` Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ` Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Ես կիսում եմ ռուս ժողովրդի ցավը և խնդրում զոհվածների հարազատներին ու բարեկամներին փոխանցել զորակցության և կարեկցանքի խոսքեր»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել