Մեղադրանք է առաջադրվել Աբրահամին

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Աբրահամ Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Աբրահամ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռքով կոտրելով կրպակի մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործելով կրպակ, այնտեղից գողացել է բավականին մեծ արժողության իրեր` հեռախոսներ, հագուստներ:

Բացի այդ, Ա.Ղազարյանը, նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռքով կոտրելով “Արտյոմ և Արմինե” ՍՊԸ-ի խանութի ձախ կողային ապակին, ապօրինի մուտք է գործել խանութ և փորձել հափշտակել ընդհանուր 34020 ՀՀ դրամ արժողության գինիներ, բնական հյութ, վիսկիներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել: / 1 հատոր` 143 թերթ /:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 177–րդ հոդվածի 2-րդ մասի 1, 3-րդ կետերի՝ գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով,սակայն նշենք նաև, որ հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել