Կարծես թե այս էներգետիկ ճգնաժամային իրավիճակը գործող իշխանություններին ձեռնտու է. Մենուա Սողոմոնյան

«Այսօր արցախցին զրկված է լույսից, գազի և ջեռուցումից: Ինչպես պետականորեն այս բարձիթողի իրավիճակը, այնպես էլ հանրային անտարբերությունը մեզ զայրացնում են: Մեր ասուլիսի նպատակն է նաև հանրային ներքին պահանջ գեներացնել, որպեսզի հասարակությունը պետությունից ի վերջո պահանջի զբաղվել իր գործով՝ ժողովրդի անվտանգության և խնդիրները լուծելու գործով: Մենք այս հարցում ունենք նաև մեր գնահատականները: Կարծես թե այս էներգետիկ ճգնաժամային իրավիճակը գործող իշխանություններին ձեռնտու է»,- այս մասին այսօր՝ մարտի 16-ին, Արցախի հարցում վերջին զարգացումների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «5165 շարժման» համահիմնադիր  անդամ Մենուա Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝արտագաղթի արդյունքում Լեռնային Ղարաբաղից ավելի շատ մարդիկ կգան Հայաստան, ինչն էլ կնվազեցնի Լեռնային Ղարաբաղին ֆինանսական աջակցության չափը, քանի որ այն տրամադրվում է ըստ բնակչության թվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել