Թեև փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, այնուամենայնիվ այն իրականացվում է ծառայությունների մատուցման ձևով, ենթակա է հարկման, հետևաբար և պետք է վճարվի:
Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց:
Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով, հետևաբար յուրաքանչյուր դեպքում փաստաբանի վարձատրության չափը կարող է լինել տարբեր:
Փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց:
Դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ, որը չի կարող օգտագործվել այլ նպատակով: