Ասպիրանտուրայում պետպատվերով ավարտած մասնագետները առնվազն երեք տարի պետք է աշխատեն ուսումնական կամ գիտական կազմակերպություններում

Ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետները պարտավոր են առնվազն երեք տարի աշխատել բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում՝ ելնելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից։

Մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաև գործուղումների իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել