Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երկու տարի առաջ այս օրը Հայաստանում գրանցվեց ՔՈՎԻԴ-19-ի առաջին դեպքը։
«Երկու տարում ՔՈՎԻԴ-19-ի պատճառով կորցրել ենք 8,478 մարդ:
Պատվաստվե´ք, թույլ մի´ տվեք, որ էլի մարդ կորցնենք»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ մարտի 1-ի ժամը 11-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Կատարվել է 4076 թեստավորում, առողջացել՝ 1239 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 156 դեպք, որոնցից 402 916-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8478 դեպք է արձանագրվել: