Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 27-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 270 նոր դեպք: Կատարվել է 3274 թեստավորում, առողջացել՝ 1136 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 693 դեպք, որոնցից 400 840-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8798 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8449 դեպք է արձանագրվել: