Հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարներիօգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայքի գերեզմանատան մոտակայքում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկելավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը:
Վթարի հետևանքով 2008թ. ծնված ուղևոր Ռ.Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ վարորդ`1974թ. ծնված Ա.Սարգսյանը և ուղևորներ 2005թ. ծնված Է., 2007թ. ծնված Ի. և 2000թ. ծնված Մ. Քալորիները, 1952թ. ծնված Ս.Սարգսյանը, 2006թ. ծնված Ե. Զաքարյանը և 2005թ. ծնված Ք.Բաղդասարյանը տարբերաստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իրավաբան.net