Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից սկսում է Երևան – Մոսկվա – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
Այս մասին հայտնում են FLYONE ARMENIA-ից:
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։