Սահակ Բ Մաշալյանը և Սերդար Քըլըչը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը փետրվարի 23-ին այցելել է  Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին:

Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց Պատրիարքարանը:

Քըլըչի հետ հանդիպմանը ներկա է եղել ԱԳ նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Այշե Ուզերը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ,Սերդար Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, թե երկու երկրների տեսակետի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար:

«Պատրիարք Մաշալյանը ուրախություն է հայտնել թուրք դիվանագետի այցի առիթով և մաղթել, որ հաջողությամբ պսակվի Սերդար Քըլըչի ստանձնած դիվանագիտական առաքելությունը:

Նա ընդգծել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և համոզմունք հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվի երկու երկրներով ու քաղաքներով, այլև խաղաղության ու անդորրության մթնոլորտ կձևավորեն ամբողջ տարածաշրջանում՝ դուռ բացելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել