Դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալին

Դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալին:

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:

Փետրվարի 18-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին։

Ա․Ռուդենկոն, շնորհավորելով Վ․Հարությունյանին Ռուսաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ, հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոնում և հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի իրականացման հույս հայտնել։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցությանը ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն առնչվող կենսական հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ Հարությունյանը 2021 թվականի հուլիսի 20-ին ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։

Նա դեսպանի պաշտոնում է նշանակվել հունվարի 5-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել