Կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման ուղղությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները

Կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման նպատակով կենդանիներ, կենդանական ծագման մթերք ու հումք, կերեր ու լրացակերեր, անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծող և արտահանող, կենդանիների պահպանմամբ, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և լրացակերերի արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, տեղափոխությամբ կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են՝

1) ապահովել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վարակիչ օջախի վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
2) կենդանիներ, կենդանական ծագման մթերք և հումք, կերեր ու լրացակերեր, անասնաբուժական դեղամիջոցներ ներմուծել և արտահանել կամ դրանց տարանցիկ փոխադրումն իրականացնել օրենքին և միջազգային անասնաբուժական օրենսդրության պահանջներին համապատասխան.
3) կենդանիներ, կենդանական ծագման մթերք և հումք, անասնաբուժական դեղամիջոցներ, կերեր և լրացակերեր ներմուծել, արտահանել ու երկրի տարածքում դրանց տեղափոխումն իրականացնել միայն անասնաբուժական ծառայության կողմից տրված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ.
4) Հայաստանի Հանրապետություն ներկրել կենդանիներ, կենդանական ծագման մթերք և հումք, կերեր, լրացակերեր, անասնաբուժական դեղամիջոցներ ու անասնաբուժական միջոցներ, եթե ներկայացվեն արտահանող երկրում դրանց գրանցումը և օգտագործումը հաստատող համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.
5) Հայաստանի Հանրապետություն ազատ շրջանառության համար ներմուծվող կենդանիներին կանխարգելիչ կարանտինում պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
6) անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի և զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին.
7) թույլ տալ և աջակցել անասնաբույժներին զննելու կենդանիներին, պատվաստել դրանց, ինչպես նաև կատարել արյան հետազոտություն և այլ թեստեր, հակաանասնահամաճարակային ու անասնաբուժական կանխարգելիչ այլ միջոցառումներ.
8) կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ծառայության կողմից տրված համապատասխանանասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում.
9) ներմուծել և արտահանել, արտադրել, պահպանել, վերամշակել և իրացնել միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման մթերք ու հումք, կերեր, լրացակերեր.
10) առանց անասնաբույժի գրավոր համաձայնության՝ բացառել կենդանիների սպանդը և սպանդից գոյացած մսեղիքի, սպանդային մյուս մթերքների և հումքի իրացումը.
11) կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և լրացակերերի տեղափոխումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել