Փող չկա՞, թե ձեր վերաբերմունքն է փոխվել․ պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկման ժամանակ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց հարակից զեկուցող՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին։

«Մեր դրոշը բարձր են պահում նաև լավագույն մարզիկները։ Ինչն է փոխվել, որ 2020 թվականի 10 լավագույն մարզիկներին 5 միլիոն դրամի փոխարեն վճարվել է 3․9 միլիոն դրամ։ Փող չկա՞, թե ձեր վերաբերմունքն է փոխվել 10 լավագույն մարզիկների նկատմամբ»,-նշեց նա։

Արայիկ Խզմալյանն ասաց, որ պետք է վերահասցեավորել հարցը ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, քանի որ նախարարությունը մեծ է և յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունները․ «Խոստանում եմ, որ ես ձեր հարցը կփոխանցել Կարեն Գիլոյանին և եթե կարիք կա գրավոր կպատասխանենք»։

Պատգամավորի խոսքով՝ մարզիկների և հանրության մտահոգությունն այն է, որ նախարարությունը պատշաճ ձևով չի արձագանքում այս հարցին և պարզաբանումներ չի տվել։

«Եթե նման բան կա, դա հաստատ հիմնավորում ունի։ Ես կփոխանցեմ ձեր մտահոգությունը»,-ասաց Արայիկ Խզմալյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել