Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» հանրապետական թերթիկոլեկտիվին:

Ուղերձում ասված է.
«Հարգելի բարեկամներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ մեր հանրապետական թերթի բոլոր ընթերցողներին հիշարժան հոբելյանի՝ հիմնադրման 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ստեղծման օրից  «Ազատ Արցախը» միշտ եղել է իր ժողովրդի կողքին, արտահայտել նրա հոգսերն ու ձգտումները եւ ամենածանր պահերին դարձել նրախոսափողը: Հատուկ կուզենայի նշել թերթի առանցքային դերակատարությունը մեր ազգային-ազատագրական նորօրյա պայքարում: Դա յուրօրինակհերոսություն էր եւ սխրանք, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի:

Անցնելով երկար ճանապարհ` թերթն այսօր էլ շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում: Վստահեմ, որ զարգացնելով տասնամյակների ընթացքում կուտակված հարուստ փորձն ու ավանդույթները, «Ազատ Արցախն» այսուհետ էլ հավատարիմ կմնա իրհիմնական նպատակին` ծառայել հարազատ ժողովրդին ու հայրենի երկրին, պատմել մարդկանց առօրյա կյանքի եւ հուզող խնդիրների մասին, ներկայացնել ուպաշտպանել Արցախի Հանրապետության շահերը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` աշխատանքում եւ անձնական կյանքում»:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել