Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» հանրապետական թերթիկոլեկտիվին:
Ուղերձում ասված է.
«Հարգելի բարեկամներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ մեր հանրապետական թերթի բոլոր ընթերցողներին հիշարժան հոբելյանի՝ հիմնադրման 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ստեղծման օրից «Ազատ Արցախը» միշտ եղել է իր ժողովրդի կողքին, արտահայտել նրա հոգսերն ու ձգտումները եւ ամենածանր պահերին դարձել նրախոսափողը: Հատուկ կուզենայի նշել թերթի առանցքային դերակատարությունը մեր ազգային-ազատագրական նորօրյա պայքարում: Դա յուրօրինակհերոսություն էր եւ սխրանք, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի:
Անցնելով երկար ճանապարհ` թերթն այսօր էլ շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում: Վստահեմ, որ զարգացնելով տասնամյակների ընթացքում կուտակված հարուստ փորձն ու ավանդույթները, «Ազատ Արցախն» այսուհետ էլ հավատարիմ կմնա իրհիմնական նպատակին` ծառայել հարազատ ժողովրդին ու հայրենի երկրին, պատմել մարդկանց առօրյա կյանքի եւ հուզող խնդիրների մասին, ներկայացնել ուպաշտպանել Արցախի Հանրապետության շահերը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` աշխատանքում եւ անձնական կյանքում»:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջը:
Իրավաբան.net