Ազգային ժողովը ամփոփել է խորհրդարանական շաբաթը:
• Հանրապետության նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ալեն Սիմոնյանը, իսկ Ազգային ժողովի նախագահի լիազորությունները՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
• Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին։ Որոշումը մեկնաբանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
• ԱԺ նախագահը եւ հայկական պատվիրակության անդամները ելույթներ են ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Վեհաժողովն ընդունել է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացը ողջունող բանաձեւ:
• Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում էին Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամները: Խմբի ղեկավար Սոնա Ղազարյանն ընդգծել է 2020 եւ 2021 թվականներին Լյուքսեմբուրգի խորհրդարանի միաձայն ընդունած բանաձեւերի կարեւորությունը, որոնցով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն եւ ատելություն են տարածում:
• Աժ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարբեր ոլորտների գործունեության բարելավմանը միտված օրենքների նախագծեր: