Ի՞նչ է նոտարական թարգմանությունը

Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, հետևաբար փաստաթղթաշրջանառությունը պետք է վարվի հայերենով, այսինքն՝ փաստաթղթերը պետք է կազմված լինեն հայերենով կամ ունենան պատշաճ վավերացված հայերեն թարգմանություն:
Նոտարը վավերացնում է փաստաթղթի թարգմանության իսկությունը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը:

Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը կամ թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է նրա բնօրինակի բովանդակությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել