Արտամետի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի 2022թ.-ի հունվարի 19-ի թիվ 5 Կարգադրությամբ՝ Արտամետ գյուղի վարչական ղեկավար է նշանակվել Գոռ Տոնականի Ղազարյանը»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ տարբեր տարիներին Արտամետի համայնքապետի պաշտոնը զբաղեցրել են ներկայիս համայնքապետի հայրը՝ Տոնական Ղազարյանը, մայրը՝ Անահիտ Դավթյանը։