Առողջապահության նախարարությունը՝ 2022 թվականին ծնված երեխաների թվի մասին

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 1713 երեխա:

Ընթացիկ տարում ծնված երեխաներից 1093-ը ծնվել է Երևանում:

Իրավաբան.net-ը ներկայացնում է 2022 թվականին ծնված երեխաների թիվն ըստ մարզերի.

Ծնունդների թվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արմավիրի մարզում՝ 144 երեխա: Երկրորդ տեղում է Արարատի մարզը՝ 121 երեխա: Հաջորդը Կոտայքի մարզն է, որտեղ ծնվել է 111 երեխա: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում՝ 7 երեխա: Վերջին մեկ ամսում Սյունիքի մարզում ծնվել է 21 երեխա, Տավուշում՝ 23, Վայոց ձորում՝ 25, Լոռիում՝ 34, Գեղարքունիքում՝ 52, Արագածոտնում՝ 66,  իսկ մյուս մարզերում միասին ընդհանուր 613 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել