Ֆոկուս խմբային քննարկում՝ Փաստահավաք հանձնաժողովի, սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 25-ին, ֆոկուս խմբային երկու քննարկում է անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի երկրորդ, երրորդ, չորրոդ նպատակների վերաբերյալ։

Քննարկումներից առաջինն անցկացվել է պետական մարմինների` ՀՀ արդարադատության նախարարության, փաստաբանական համայնքի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նախկին հանձնաժողովի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայցուցիչների։ Երկրորդ քննարկումն անցկացվել է մի շարք հասարակական կազմակերպությունների մասնկացությամբ։

Նշենք, որ Դատաիրավական ռազմավարության 2-րդ նպատակով սահմանված է անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրական ժողովրդավարության հաստատում և իրավունքի գերակայության ամրապնդումը։

Այս նպատակի վերաբերյալ հիմնական քննարկումը ծավալվել է այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» օրենքի նախագիծը մշակվել է։ Եթե ոչ, ապա որն է գործողության hետաձգման պատճառը, որքանո՞վ է օրենքի նախագիծը պարունակում է Դատական եվ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ մատնանշված կարգավորումները և այլն։

3-րդ նպատկում նշվում է սահմանադրական բարեփոխումների անցկացման մասին։ Հիմնական շեշտադրումն արվել է նախորդ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման, գործունեության մասին։

4-րդ նպատակով էլ սահմանված են ընտրական օրենսդրության բարեփոխումները։

Մշտադիտարկման աշխատանքների շրջանակում հարցեր հնչեցին այն մասին, թե արդյո՞ք մշակվել և հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Եթե ոչ, ապա որն է գործողության hետաձգման պատճառը, արդյո՞ք ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության հետ և այլն։

Նշենք, որ երկու նմանատիպ քննարկում արդեն անցկավել է հունվարի 24-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել