Ռուբիկ Հակոբյանը տղամարդ է եւ ՀՌՀ 7-րդ անդամ չի կարող լինել. Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր պարոն Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու հարցով: Այս օրակարգով հանձնաժողովի նիստ գումարելը տարօրինակ է եւ անհասկանալի, քանի որ ՀՌՀ գործունեությունը կարգավորող օրենքի հոդված 35-ում հստակ արձանագրված է, որ Հանձնաժողովում պետք է ապահովված լինի սեռային ներկայացվածությունը: Եւ քանի որ ՀՌՀ 7 անդամներից 6-ը արական սեռի ներկայացուցիչներ են, ուստի վերջին 7-րդ անդամը պարտադիր, օրենքի ուժով պետք է լինի իգական սեռի ներկայացուցիչ, այսինք՝ կին: Իսկ պարոն Ռուբիկ Հակոբյանը տղամարդ է եւ ՀՌՀ 7-րդ անդամ չի կարող լինել:

Բայց պարոն Ռուբիկ Հակոբյանի տեսակետները լսելը (նաեւ համեմատելը նախորդ շաբաթ ԱԺ-ում հնչած ՀՌՀ անդամության թեկնածուներ Հակոբ Մովսեսի եւ Արթուր Մանուկյանի հնչեցրած տեսակետների հետ ) շատ ուսանելի է:

Պարոն Ռուբիկ Հակոբյանի ասածների բովանդակությանը չեմ անդրադառնա, երկար է եւ ոչ մասնագիտացված լսարանի համար անհետաքրքիր…»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել