Ե՞րբ է դատական ծառայողը ազատվում պաշտոնից

Ի թիվս Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերի` դատական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
2) դատական ծառայողի վարքագծի կանոնի կոպիտ խախտումը.
3) դատական ծառայողի գործունեության գնահատման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը.
4) դատական ծառայության տվյալ պաշտոնի վերացումը (կրճատումը).
5) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
6) սույն օրենքի պահանջների խախտմամբ դատական ծառայության պաշտոնի նշանակվելը.
7) դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունենալը կամ դատական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելը.
8) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
9) դատական կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
10) օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով ազատազրկման դատապարտվելը.
11) դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը:

Դատավորին կցվող դատական ծառայողների համար պաշտոնից ազատելու հիմք է նաև դատավորի փոխադրումը կամ լիազորությունների դադարեցումը:

Դատական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:

Դատական ծառայողի գործունեության գնահատման, երկարատև անաշխատունակության, դատական ծառայության պաշտոնի վերացման (կրճատման) հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող, պարտադիր զինվորական ծառայություն անցնող դատական ծառայողները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել