Ինչպե՞ս է իրականացվում բնակչության պաշտպանությունը արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն են`

ա) արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարումը.
բ) աղետի գոտում բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման կազմակերպումն ու իրականացումը.
գ) շրջակա բնական միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի և վարակվածության դիտարկումը, զննումն ու հսկողությունը.
դ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական նյութերից բնակչության պաշտպանությունը.
ե) աղետի գոտում փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարումը.
զ) աղետի գոտում հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացումը.
է) աղետի գոտում բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացումը.
ը) աղետի գոտում քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգումը.
թ) պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքումն ու օգտագործումը.
ժ) անհրաժեշտության դեպքում, աղետի գոտում ոչ պետական սեփականություն համարվող գույքի տիրապետումը և օգտագործումը` հետագա համարժեք փոխհատուցմամբ.
ժա) փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական ու տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը.
ժբ) աղետի գոտում կարանտինային և այլ սանիտարահակահամաճարակային միջոցառումների իրականացումը.
ժգ) գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանությունը.
ժդ) բնակչության բժշկական սպասարկման իրականացումը.
ժե) աղետի գոտում արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը.
ժզ) բնակչության պաշտպանության ապահովման աշխատանքների կատարման նպատակով աշխատունակ քաղաքացիների (նրանց համաձայնությամբ) ներգրավումն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործընթացին` ըստ մասնագիտական և անհատական հատկանիշների:

Վերը նշված միջոցառումներ իրականացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն աղետի գոտում կարող է ստեղծել կառավարման հատուկ մարմիններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել