Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 02-ի ցերեկը, 3-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել