4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են․

«Դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.37⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան` Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Օձուն և Ագարակ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել