Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, փոխարենը, բարձրացել է շաքարավազի գինը

Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, փոխարենը, բարձրացել է շաքարավազի գինը:

«Կարագի շուկայում մի փոքր գների նվազում կա, շուկան սկսել է կարգավորվել: Կորոնավիրուսի հետևանքով առաջացած լոգիստիկ խնդիրները դեռևս չեն վերացել, սակայն կայունություն է նկատվում: Օրինակ՝ եթե մայիսի 27-ին 1 կգ «Նոր զելանդական» կարագը եղել է 4420 դրամ, ապա այժմ 4380 դրամ է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Հավի մսի շուկայում հիմա գների բարձրացում կա՝ մինչև 1490-1510 դրամ, ինչ վերաբերում է շաքարավազին, ապա բարձր գինը պահպանվում է:

«Եթե կգ-ով շաքարավազը մայիսին եղել է 390-391 դրամ, ապա հիմա 400 դրամին մոտ է: Հայաստանում այս տարի շաքարավազ չի արտադրվել՝ կապված հումքի ներմուծման խնդիրների հետ: Անցյալ տարի քվոտավորված շաքար ներմուծեցինք հանրապետություն, որի արդյունքում մի պահ գինն իջել էր, սակայն այդ քվոտավորված շաքարն էլ ԵԱՏՄ-ում բաշխվում է, անսահմանափակ չէ»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Հիմնական երկիրը, որտեղից Հայաստանը շաքարավազ է ներմուծում ՌԴ-ն է, որը նույնպես շաքարավազի խնդիր ունի:
Գևորգյանի խոսքով՝ ձեթի գինը վերջապես սկսել է մի փոքր իջնել, ընդ որում, սա այն ապրանքային շուկան է, որտեղ գների բարձրացումն ամենաշատն է:

«Մայիսից դեկտեմբեր հատվածում ձեթի գնի մոտ 300 դրամ նվազեցում է տեղի ունեցել, բայց այդ նվազեցված գինը, կարծում եմ, շուկայի կարգավորման, կորոնավիրուսի հետևանքների վերացման արդյունքում էլ ավելի կիջնի»,-հավելեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել