2021 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ փաստաբանների պալատում կայացել է փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի և երիտասարդ փաստաբանների հանդիպում-քննարկումը, որը կազմակերպվել էր ՓՊ Երիտասարդական խորհրդի կողմից:
Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իրավունքի և օրենքի անալոգիա, կիրառման կանոններ» թեման: Այնուհետև, երիտասարդ փաստաբանները հնչեցրել են իրենց հարցերը փաստաբանական գործունեության, փաստաբանի անկախության, անձեռնմխելիության և այլ թեմաների վերաբերյալ:
Երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպվող համանման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: