Առանձին հրապարակումներում տեսա ձևակերպումներ այն մասին, որ դատախազությունը չի հաստատել Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դա իրականությանը չի համապատասխանում. մեղադրական եզրակացությունը դատախազությունում չի ստացվել և նման հարց չէր կարող քննարկվել:
Պարզապես վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո հսկողություն իրականացնող դատախազն է պահանջել գործի նյութերը և դրանց ծանոթանալու արդյունքում ցուցումներով այն ետ է ուղարկել՝ լրացուցիչ քննություն կատարելու:
Լրատվամիջոցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հանգամանքին»,-նշել է նա: