Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես հիշում եք, տեղեկացրել էինք, որ առողջապահության նախարարը պատվաստանյութի կիրառման տարիքային շեմը 18-ից իջեցրել է 12 տարեկանի, այն դեպքում երբ այդ պատվաստանյութի արտադրողի կողմից և արտադրողի երկրի կողմից տարիքային ցենզը համարվում է 18+:
Հիշեցնեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (FDA կամ USFDA) Մոդեռնա պատվաստանյութի վերաբերյալ հրապարակված պաշտոնական տեղեկության համաձայն՝ «ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) տվել է ծայրահեղ անհրաժեշտության կիրառման պաշտոնական թույլտվություն (EUA)՝ թույլատրելու պաշտոնապես չթույլատրված արտադրանքի՝ MODERNA COVID-19-ի ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ, ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն ակտիվ իմունիզացիայի համար՝ 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անհատների մոտ COVID-19-ը կանխարգելելու նպատակով»:
Հղումը՝ այստեղ:
Հիշեցնեմ նաև, որ 2020 թվականի կովիդից մահացած անձանց տարիքային խմբերին վերաբերող վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականին քովիդից Հայաստանում մահացել է 3545 մարդ, այդ թվում՝
0-4 տարեկան երեխաների խմբում մահացել է 0 մարդ.
5-14 տարեկան երեխաների խմբում մահացել է 0 մարդ.
15-19 տարեկան երեխաների խմբում մահացել է 1 մարդ, ընդհանուր Քովիդ մահերի թվում՝ 0,03%:
Պաշտոնական հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ 12-17 տարեկանների շրջանում Մոդեռնա պատվաստանյութով կատարվել է 1199 պատվաստում 1-ին դեղաչափով (պատասխանը կցվել է): Այսինքն պատվաստել են 1199 երեխայի:
Վստահ եմ, որ իշխանությունը ստուգում է հանրության արձագանքելու կարողությունը և մեր լռությունը բերելու է նրան, որ իշխանությունը համատարած պատվաստելու է երեխաներին, այն պատվաստանյութերով, որոնք դեռ գտնվում են փորձարկման փուլերում և գրանցված չեն:
ՄԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ:
ԶԱՐԹՆԵՔ ԾՆՈՂՆԵՐ»,- գրել է նա: