ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:
Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն:
Նշենք, որ քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվանփոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամփոփոխելու համար: Ինչպես նաև, քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակպահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:
Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխանփոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում: Ըստ հիշյալ օրենքի՝ ծննդյանժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման`քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով: Այլ անձի անվամբ իրավունքներև պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման: