Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգործի շարժական պատվաստումային կետ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 17:00-ն, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի շարժական պատվաստումային կետ։

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել